Մադեմադիգ

1. Աննան ցանկանում էր գնել շոկոլադե սալիկ, որն արժեր 250 դրամ, բայց նրա մոտ կան միայն 200 դրամանոցներ, իսկ վաճառողը մանր չուներ։ Ամենաքիչը քանի՞ միանման շոկոլադե սալիկ պետք է գներ Աննան, որպեսզի նրան մանր վերադարձնելու կարիք չլիներ։

4 250=1000     1000/200=5

2. Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։

10-6-4     200/4=50       50/3=150

3 . Մի փողոցի աջակողմյան տները կենտ համարով են։ Ո՞րն է այդ փողոցի 13-րդ տան համարը, եթե առաջին տան համարը 1 է։

1,3,5,7,9,11,13,15,17,19,21,23,25   25

4.Եթե Արամի մտապահած թվի կեսի կեսին ավելացնենք 1, արդյունքը հնգապատկենք, կստանանք Սոնայի մտապահած թիվը։ Կռահիր Արամի մտապահած թիվը, եթե Սոնայի մտապահած թիվը ամենափոքր զույգ երկնիշ թիվն է։

[10/4+1]   5=10 10/5=2  2-1=1 1 x 4=[4]

5.Մրգերով լի զամբյուղում 2 տեսակի միրգ կար։ Առնվազն քանի՞ միրգ պետք է վերցնենք այդ զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք նույն տեսակի գոնե երկու միրգ։

3 հատ

6.Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

7․Գտիր բոլոր երկնիշ թվերի քանակը, որի տասնավորը փոքր է միավորից

8․ Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ և կետից 2 անգամ շատ ապրեց։ Կրիան որքա՞ն ապրեց, եթե կետը կոկորդիլոսից 250 տարի քիչ ապրեց։

9․ Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։

10․ Նարեն, Նարեկը և Գայանեն որոշեցին արքայանարնջի չիր պատրաստել ու հավասարապես բաժանել միմյանց միջև։ Նարեն բերեց 7 կգ, իսկ Գայանեն՝ 8 կգ արքայանարինջ, որը բավարար էր չիր պատրաստելու համար։ Քանի որ Նարեկը արքայանարինջ չէր բերել, նրանց տվեց 2000 դրամ։ Նարեն և Գայանեն ինչպե՞ս պետք է բաժանեն միմյանց միջև այդ գումարը։ Նրանցից յուրաքանչյուրին որքա՞ն գումար կհասնի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s