Հայրենագիտություն

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։   Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից  արևմուտք, բլրի վրա ։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր:

Leave a comment