ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավում Սակուրաձիմա հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն Է արտանետել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հաղորդել Է Կագոսիմա պրեֆեկտուրայի օդերեւութաբանական վարչությունը:
Այս տարվա օգոստոսին ծխի սյան բարձրությունը կազմել Էր 5 հազար մետր: Գիտնականները հաշվել են, որ այն ժամանակ հրաբուխն արտանետել Էր 150 հազար տոննա մոխիր, ինչը տասն անգամ գերազանցում Է միջին վիճակագրական ցուցանիշները: