Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ:
Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ.-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ: